628.49
6.83
528.1
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ (ՖՈՏՈ)

19:36
09 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ:

Ինչպես հայտնում է Թաթոյանը Facebook–յան իր էջում, հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ:

Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:

Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին Պաշտպանը խոսել է ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված, «այսպես կոչված Սյունիքում»:

Մեկ այլ դեպքում Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռեվանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար ու դարձյալ սպառնալով պատերազմի այսպես կոչված «երկաթե բռունցքով»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:08
09 Ապրիլի 2021
Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանը
Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած շփումների արդյունքների մասին
19:50
06 Ապրիլի 2021
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
13:58
06 Ապրիլի 2021
Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
Նիկոլ Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
18:07
31 Մարտի 2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում և նշել է անօրինական մահապատիժների փաստը
10:15
28 Մարտի 2021
ԱԽ քարտուղարը` Թուրքիայի և սահմանների բացման հնարավորությունների մասին (ՎԻԴԵՈ)
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և սահմանների բացման հնարավորություններին. ՎԻԴԵՈ
17:13
25 Մարտի 2021
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ

16:43
19 Մարտի 2021
Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել է հայ ռազմագերիներին. Human Rights Watch
Ադրբեջանը բռնության է ենթարկել 2020 թ.–ի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս
18:07
16 Մարտի 2021
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է. Արցախի ԱԳ նախարարը`ԵԱՀԿ գործող նախագահին
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է. Արցախի ԱԳ նախարարը`ԵԱՀԿ գործող նախագահին
16:45
12 Մարտի 2021
Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը
Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը
10:09
11 Մարտի 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Նախօրեին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը
23:41
09 Մարտի 2021
«Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում». Մանե Գևորգյանի մեկնաբանությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում
«Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում». Մանե Գևորգյանի մեկնաբանությունը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում
11:34
09 Մարտի 2021
«Մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին». ՄԻՊ–ը ներկայացրել է Ալիևի հերթական հայատյաց արտահայտությունները
«Մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին». ՄԻՊ–ը ներկայացրել է Ալիևի հերթական հայատյաց արտահայտությունները