422.58
4.25
391.97
+9
Եղանակը Երևանում
Հայ

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի հետ քննարկումների օրակարգերը

17:37
29 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է գնահատում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Գրիգորյանն անդրադարձել է հանդիպումից հետո Ջեյք Սալիվանի գրառմանը, որ քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաներն ենք քննարկել: Այդ թեմաների առնչվում են ապաշրջափակումը, դելիմիտացիան և սահմանային անվտանգությունը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն են բերում: Սրանք են այն հիմնական թեմաները, որ քննարկել ենք: Նաև շեշտադրում է եղել վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքների վերացման վրա: Գիտեք, որ այս առումով Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի իր զորքերը ելման այն կետեր, որտեղից սկսել է ագրեսիան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը:

Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 5 օրակարգ են քննարկում, կան օրակարգային 5 հարցեր, որոնք փոխկապակցված են: «Դրանցից մեկը հումանիտար հարցերն են, այսինքն՝ գերիներին վերադարձ և բոլոր այն հումանիտար հարցերը, որոնք գոյություն ունեն: Կա ապաշրջափակման հարցը, դեմարկացիայի և դելմիտացիայի հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Այս ուղղություններով փորձել ենք հստակություն մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում: Սրանք իրար հետ փոխկապակցված են: Այսինքն՝ կոնկրետությունը հենց այս թեմաների շուրջ է եղել, թե մենք ինչպես ենք առաջ շարժվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կան տարբեր ֆորմատներ, որտեղ տարբեր մակարդակներով քննարկումներ են տեղի ունենում:

«Դրանք արտաքին գործերի նախարարների, փոխվարչապետերի, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենների մակարդակով ընթացող քննարկումներն են: Կան նաև բարձր մակարդակում քննարկումներ, այսինքն՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումներ: Այս պահին քննարկում ենք, որպեսզի մնացած այլ ֆորմատներում առաջընթաց ունենանք, որպեսզի հնարավորության դեպքում նաև բարձր մակարդակի հանդիպում ունենանք»,- մանրամասնել է Գրիգորյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ