ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում

12.01.2021, 11:44
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։

«Մոսկվայում այսօր ստորագրվեց հայտարարություն, համաձայն որի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։ Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաև մեր երկաթուղային կապը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել մեզ համար», – նախօրեին նշել է Ռուբինյանը։

Загружается новость ... "Право"

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը որևէ կերպ առանձնացված չէ։

«Այսինքն՝ այս հայտարարությամբ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը հստակ ֆիքսվում է որպես մեկ ամբողջություն՝ մեկ համատեքստում։ Սա կարևոր դիվանագիտական հաջողություն է», – նշել է նա։

Նա հույս է հայտնել, որ սա նաև վերջ կդնի քաղաքական դաշտում Սյունիքի կամ Մեղրիի վերաբերյալ տարածվող մանիպուլյացիաներին։

«Եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեև կոնկրետ արդյունքի այս առումով այսօր հնարավոր չի եղել հասնել, հարցը շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում», – նշել է Ռուբինյանը։–0–