639.82
7.1
522.3
-10
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

00:49
12 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել Facebook–յան իր էջում։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն առանց փոփոխության։

Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ, խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը, հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է.
- Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով ըստ էության պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ,
- Քառասունհինգօրյա պատերազմում առաջնագծի ողջ երկայնքով գրանցվել են առանձնակի հերոսություններ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել թշնամու՝ հայության դեմ սանձազերծված ցեղասպանական ոճիրը,
- Պատերազմական գործողություններում բանակի թիկունքային ապահովմանը մասնակից է եղել համահայկական ողջ ներուժը,
- Արձանագրում ենք, որ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել անվտանգային մարտահրավերներով պայմանավորված խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ինչի պատճառով ձախողվեցին հրադադարի հաստատմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների բազմակի փորձերը,
- Ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:

Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։

Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը:–0–





Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:13
29 Դեկտեմբերի 2020
ԲՀԿ-ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել․ Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԺ
Ավելի վաղ Լիլիթ Մակունցը հաստատել էր Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը
14:17
29 Դեկտեմբերի 2020
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
12:01
28 Դեկտեմբերի 2020
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ԶԼՄ
Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
18:53
26 Դեկտեմբերի 2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
17:05
26 Դեկտեմբերի 2020
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի շուրջ եռակողմ հայտարարության կատարումը
20:41
24 Դեկտեմբերի 2020
Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին նշանակել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
19:34
24 Դեկտեմբերի 2020
Ցուցարարները, մեկը մյուսի հետևից, փակում են Երևանի կենտրոնի փողոցները (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ցույցի մասնակիցները շարունակում են փակել փողոցները Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
17:38
24 Դեկտեմբերի 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Սոչի․ Չավուշօղլուն և Լավրովը կմշակեն Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ
16:30
24 Դեկտեմբերի 2020
ՀՀ ՄԻՊ-ը մեկնել է Մոսկվա՝ նպաստելու ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիների վերադարձին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում
22:21
23 Դեկտեմբերի 2020
«Մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ. ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին Ադրբեջանի մեղադրանքները
«Մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ. ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին Ադրբեջանի մեղադրանքները

12:45
23 Դեկտեմբերի 2020
ՄԻՊ-ը քննադատել է Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը «որևէ տեղ չտանող» դիսկուրսի խթանման համար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է երկրի քաղաքական և սոցիալական ոլորտում տագնապալի միտումների մասին
14:56
22 Դեկտեմբերի 2020
Ճակատեն համայնքը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան
Պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան