ԱԱԾ–ն արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
15.11.2020,
18:11
ԱԱԾ–ն արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայությունը դատարան միջնորդություն է ներկայացրել արցախյան ազատագրական պատերազմի հերոս, գեներալ Աշոտ Մինասյանին կալանավորելու համար, կիրակի ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը դատական նիստի ընթացքում։
Վարդևանյանը նշել է ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները, որոնցով մեղադրանք է ներկայացվել Մինասյանին։ Նա մասնավորապես մեղադրվում է դիվերսիա, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք–զինամթերք կամ պայթուցիկ սարքեր պահելու մեջ։
«Դատարանը հեռացել է խորհրդակցության, որոշումը կհրապարակվի ավելի ուշ», – ասել է Վարդևանյանը` չնշելով ժամկետներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՅԴ անդամ, ինչպես նաև կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալության մասին:
Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները վերջին օրերին հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան Հայաստանի համար վիրավորական համաձայնագիր ստորագրելու մեջ:-0-
Загружается новость ... "Лево"