Պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահը

30.07.2018, 15:57
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկրօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան:
Պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկրօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան` դստեր Լաուրա Մատարելայի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:–0–

 - рис.1

 - рис.2

 - рис.3