«Մաման լացացրել եմ, ինձ դրել են դժվար վիճակի մեջ, խուսափում են բարևելուց». Աղազարյան
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Ես համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան և իմ ու Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ նամակագրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանն շտկեց՝ չի ասում, որ նայեն նամակագրությունները, որտեղ իր վրա ճնշումներ են եղել, որ 2020 թվականի պատերազմից հետո դուրս գա թիմից, ինչպես նաև՝ դուրս գա Փաշինյանի դեմ։
«Ես չեմ ամաչում, թող պինդ նյարդերով կին լրագրող գա, որ հասկանա՝ ինչն ինչոց է, որ Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իրա դիմաց ագենտ է և մաման լացացրել ա»,-ասաց նա։
Աղազարյանը հայտնեց, որ երբեք չի ծանոթացել փաստաթղթի հետ, որը պետական գաղտնիք է պարունակում։
«Եթե իմ ն կատմամբ հաշվեհարդար տեսնելով պետական անվտանգությունը կբարձրանա, խաղաղության պայմանագիրն իմ ուզած ձևով կստորագրվի, ապա պատրաստ եմ այդ զոհը լինեմ։ Եթե խանգարում էի թիմին այդ հարցերը լուծելու համար, յուրաքանչյուրը հիմա հասկանում է, թե ինչ նկատի ունեմ, թող զոհը ես լինեմ»,-ասաց Աղազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ ցանկանում է, որպեսզի հրապարակվեն փաստարկները։
«Եթե չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասելու եմ՝ որտեղ է այստեղ իմ հանցանքը։ Ես դիմացինիս նայել եմ որպես ագենտ և այդ ձև իր հետ խոսել եմ»,-նշեց նա։
Խոսելով իր վիճակից՝ Աղազարյանը նշեց, որ ճնշված է։
«Ճնշված եմ, որ ընկերներս ինձ դրել են դժվար վիճակի մեջ, որ խուսափում են ինձ բարևելուց»,-ասաց նա։