ՀՀ ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է «եռացող» հայ–ռուսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է «եռալ»` պատասխանելով հարցին, թե միջամտությո՞ւն չէ դա, արդյուք, ՀՀ ներքաղաքական գործերին։
Սեպտեմբերի 3–ին Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է «եռալ», մասնավորապես, քննություն է տարվում 10–ամյա վաղեմության գործերի շուրջ, կատարվել են ձերբակալություններ։
«Ես ծանոթ եմ այդ գնահատականների ու մեկնաբանությունների հետ։ Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի։ Մեր դիրքորոշումն եղել ու մնում է նույն է, որ մարտի 1–ի գործը պետք է մանրամասն և օբյեկտիվորեն քննվի։ Կարևոր է, որպեսզի հետաքննությունը հիմնված լինի օրենքի գերակայության սկզբունքների վրա ու իրականացվի համապատասխան իրավական գործընթացների շրջանակներում», – ասաց Միլսը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։
Օգոստոսի 13–ին Վերաքննիչ դատարանը բավարարել է Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, և Քոչարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից` հաշվի առնելով նրա անձեռնմխելիությունը։ Հայաստանի Վճռաբեկ դատարանն օգոստոսի 21–ին ստացել է Վերաքննիչ դատարանի` Քոչարյանին ազատելու որոշման վերաբերյալ Գլխավոր դատախազության բողոքը, որը կդիտարկվի 3 ամսիների ընթացքում։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-