ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Սոչիում 2018 թ.–ի սկզբին, չորեքշաբթի Երևանում նիստի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Загружается новость ... "Лево"
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Պայմանավորվել ենք, որ Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հաջորդ տարվա հունվարի վերջին–փետրվարի սկզբին Սոչիում», – ասաց Սարգսյանը։
Երևանում անցկացված նիստի ընթացքում ԵՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են ինֆորմատիզացիային, ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերական համալիրին, էներգետիկային և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։–0–