Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների արդյունքներով Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆրանսահայ հասարակական գործիչ Արմեն Ավագյանը:
«Այսօր Ֆրանսիայի մեկուկես միլիոն հայ համայանքի պատմության մեջ նոր էջ բացվում»,- նշել է նա:
Խորհրդարան են անցել` Ժակ Մարիլոսյանը Փարիզից, Դանիել Ղազարյանը Լիոնից, 30–ամյա Գիյոմ Կասպարյանը` Շարտր քաղաքից: Բացի այդ, պատգամավոր է ընտրվել Նադիա Եսայանը Վերզոն քաղաքից, ում ամուսինը նույնպես հայ է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած «Առաջ, հանրապետություն» քաղաքական շարժումը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել:
Եզրափակիչ փուլում Հինգերորդ հանրապետության ղեկավարի կողմնակիցները, իրենց համար ապահովելով 355-356 խորհրդարանական մանդատ, երկրի 577–տեղանոց Ազգային ժողովում ձեռք բերել բացարձակ մեծամասնություն:-0-