437.67
4.35
404.35
-2
Եղանակը Երևանում
Հայ

Էրդողանն ուզում է քաոս ստեղծել բոլոր հարևան երկրներում. հայ քաղաքագետները` Թուրքիայի հավակնությունների մասին

10:51
05 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գործողությունների նպատակն է քաոս ստեղծել բոլոր հարևան երկրներում և դառնալ իշխանության կենտրոն, կարծում են հայ քաղաքագետները։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը հայտարարեց, որ վերջին տարիներին Թուրքիան «մեծացրել է նեոօսմանիզմի իր ախորժակը» և փորձում է թուլացնել հարևան երկրներն` այդ տարածքներում կենտրոնական ուժ դառնալու համար։

«Թուրքիային հաջողվել է քաոս ստեղծել Սիրիայում, ավելի քիչ հաջողությամբ` Իրաքում, փորձեր են արվում քաոս ստեղծել Լիբիայում, Հունաստանում։ Ցավոք, նման բան է սպասվում նաև Վրաստանին։ Իսկ մեր ներկա իրավիճակում (Արցախում) մենք տեսնում ենք քաոսի ռազմական արտահայտություն», – հայտարարել է Հակոբյանը։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր հերթին նշեց, որ Թուրքիայի բազմամյա գործողությունները, որոնք ուղղված են օտար հողերի զավթմանը, վկայում են այն մասին, որ կան որոշ կառույցներ, որոնք հստակ ֆիքսում են Թուրքիայի տարածքային շահերը։

«Միգուցե սա սիմվոլիկ հնչի, սակայն Թուրքիայի ներկա պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դոկտորական դիսերտացիան ռազմական բուհում նվիրված էր Հարավային Կովկասին և կոնկրետ Հայաստանին։ Դա վկայում է այն մասին, որ Թուրքիայի բարձրագույն զինվորական օղակներում Հարավային Կովկասի տարածաշրջանը համարվում է կենսական կարևոր նշանակություն ունեցող շահերի տարածք», – նշել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին