Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում

17.02.2025, 15:12
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։

Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարելու գործընթացին։

Կաթնաշոռով դիետայի կանոնները

Կաթնաշոռով դիետայի համար ավելի լավ է ընտրել անյուղ և թարմ կաթնաշոռ։ Նման դիետայի տևողությունը կարող է տարբեր լինել` 3–7 օր։ Երեք օրում հնարավոր է ազատվել 3–4 կիլոգրամից։

Կաթնաշոռով դիետայի ժամանակ կարելի է օգտագործել նաև այլ մթերքներ։

Նախաճաշի ժամանակ կարելի է ուտել ջրով պատրաստված վարսակափաթիլով շիլա` ավելացնելով կաթնաշոռ, ճաշին` կաթնաշոռ սեզոնային մրգերով, այնուհետև` բանջարեղենային աղցան ձիթապտղի ձեթով, ընթրիքին` կաթնաշոռ, կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր։

Դիետան բազմազան դարձնելու համար կարելի է կաթնաշոռի մեջ ավելացնել մի փոքր հատապտուղ, միրգ կամ ընկույզ։ Դիետայի ժամանակ հարկավոր է խմել օրական 1,5–2 լիտր ջուր, ինչպես նաև կանաչ թեյ։