UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում

06.09.2024, 21:25
Մաքգրեգորը համարում է, որ այս պահին միակ տրամաբանական ընտրությունն ինքն է
UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Բացարձակ մարտական ​​առաջնության» (UFC) հայտնի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է 2025 թվականին Իռլանդիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա խոստանում է իր նախագահության օրոք պատասխանատվության կանչել բոլոր «գողերին ու կեղծարարներին»։

«Որպես նախագահ ես իրավունք կունենամ և՛ հրավիրելու խորհրդարանի ստորին պալատը, և՛ լուծարելու այն: Բարձր պաշտոններ զբաղեցնող գողերն ու կեղծարարները պատասխանատվության կենթարկվեն»,- սոցցանցում գրել է UFC-ի նախկին չեմպիոն։

Մաքգրեգորը համարում է, որ այս պահին միակ տրամաբանական ընտրությունն ինքն է։

«Իռլանդիային պետք է ակտիվ նախագահ, որն ամբողջությամբ կաշխատի Իռլանդիայի ժողովրդի կողմից: Դա Ես եմ։ Ես միակ տրամաբանական ընտրությունն եմ։ 2025 թվականը մոտենում է…»,- գրել է Մաքգրեգորը։

Այս պահին Իռլանդիայի նախագահը 83-ամյա Մայքլ Հիգինսն է։