Երևանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը․ 32-ամյա վարորդը հոսպիտալացվել է․ նրա վիճակը գնահատել են կայուն ծանր

25.07.2020, 10:28

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 24-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Загружается новость ... "Лево"
«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Ե․, ծնված 1988 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկնե­րը տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-