Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը ոտքի կոտրվածք է ստացել. ձերբակալվել է 32-ամյա տղամարդ (ՎԻԴԵՈ)

26.12.2020, 15:10
Երևանում ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանը ոտքի կոտրվածք է ստացել. ձերբակալվել է 32-ամյա տղամարդ. ՎԻԴԵՈ
Երևանում բողոքի ակցիայի ժամանակ  ոստիկանը ոտքի կոտրվածք է ստացել. ձերբակալվել է 32-ամյա տղամարդ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է ոստկանության մամուլի ծառայությունը:

Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։

«Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցների, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ նաև ցուցարարների»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել օրենքը։

«Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-