Երևանում 30-ամյա տղամարդը թիկունքից հրել-գցել է դեղատան աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել (ՎԻԴԵՈ)

04.09.2020, 16:05
Երևանում մարզագլխարկով ու դիմակով տղամարդը կողոպտել է Դավիթաշենի դեղատներից մեկը․ նա ձերբակալվել է․ ՎԻԴԵՈ
Երևանում 30-ամյա տղամարդը թիկունքից հրել-գցել է դեղատան աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 26-ին Դավիթաշեն թաղամասի դեղատներից մեկում կողոպուտ է կատարվել: Մի տղամարդ մտել է դեղատուն, թիկունքից հրել-գցել է աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր: Ուսումնասիրել են` որտեղից ինչ են հափշտակել, զրուցել տուժողի հետ:

Загружается новость ... "Право"
«Հանցագործը եղել էր մարզագլխարկով ու դիմակով: Դեմքը տեսնել չէր հաջողվել:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Սիսիան քաղաքի 30-ամյա մի բնակիչ:

«Օգոստոսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին կասկածվողին և բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:-0-