Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Լոռու մարզում

30.11.2020, 21:29
Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք․ այն զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

«Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-