Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 37–ամյա օտարերկրացի է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում

18.04.2025, 11:59
Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք
Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 37–ամյա օտարերկրացի է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: