Վերամբարձ կռունկ բարձրացած տղամարդու կինը պատմել է ամուսնու արարքի պատճառները

03.03.2017, 14:12
Երևանի Խանջյան փողոցում վերմբարձ կռունկից նետվել սպառնացող տղամադու կինը պատմել է լրագրողներին ամուսնու այս քայլի պատճառների մասին։
Վերամբարձ կռունկ բարձրացած տղամարդու կինը պատմել է ամուսնու արարքի պատճառները
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Խանջյան փողոցում վերմբարձ կռունկից նետվել սպառնացող տղամադու կինը պատմել է լրագրողներին ամուսնու այս քայլի պատճառների մասին։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն իրադարձությունների վայրից, Թամարա Ղազարյան ներկայացած կինը հայտնեց, որ իր ամուսնուն` Մանուկ Միսակյանին, անհրաժեշտ է 1 մլն դրամ (մոտ 2 հազար դոլար)։ Նա տաքսի է վարում, մեքենան վարձակալել է և վթարի ենթարկվել։

Загружается новость ... "Право"

«Այս պահին ավտոմեքենայի սեփականատերը պահանջում է փողը»,– ասաց նա։

Ղազարյանն ասաց, որ ամուսինը երեք օր է` ինչ տուն չի վերադառնում։ Ամուսիններն ապրում են Ջրվեժում։

Տղամարդն առաջվա պես հրաժարվում է իջնել ամբարձիչ կռունկից և կրկնում է, որ կանի դա միայն այն ժամանակ, երբ կունենա իրեն անհրաժեշտ գումարը։

 - рис.1

«Ես ոչ ոքի չեմ վստահում»,– ասել է նա կնոջը հեռախոսով։

Jose ժամանցային կենտրոնի մոտ դեպքի վայրում գտնվում են փրկարարները և ոստիկանության աշխատակիցները։ Մանուկ Միսակյանի հետ աշխատում է հոգեբանական խորհրդատվության հրահանգիչը։ -0-