Տավուշում բախվել են «ՎԱԶ-2121»-ը և «Toyota RAV4»-ը․ կա մեկ զոհ, տուժածներից մեկն 8-ամյա երեխա է

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Սարգիս Չ․-ն (ծնված 2012 թ.), Գայանե Ց․-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռազմիկ Պ․-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-