«ՎԱԶ-2114»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ 65-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

06.12.2020, 10:15
Աշտարակի խճուղում՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
«ՎԱԶ-2114»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ 65-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 5-ին, ժամը 19։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Загружается новость ... "Лево"
Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օհան Հ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Գառնիկ Խ․-ը (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։-0-