Վանդալները կրակել են Նժդեհի կիսանդրուն Սյունիքում (ՖՈՏՈ)
29.08.2017,
14:50
Օրեր առաջ անհայտ անձիք կրակել են Սյունիքի մարզում տեղադրված Գարեգին Նժդեհի կիսանդրուն:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ անհայտ անձիք կրակել են Սյունիքի մարզում տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն, Facebook–ի իր էջում գրել է Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։
«Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը»,– գրել է նա։
Նրա խոսքով, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները:
Գրառման մեջ նշվում է նաև, որ այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսքը։ Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացվել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը։