Վանաձորի 38-ամյա բնակիչը երկաթե ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակի գլխին․ նա մահացել է (ՎԻԴԵՈ)

05.08.2020, 19:48
Լոռու մարզում 38-ամյա տղամարդը երկաթե ձողով հարվածել է Դարպաս գյուղում գտնվող արտադրամասի 68-ամյա պահակի գլխին. տղամարդը մահացել է․ ՎԻԴԵՈ
Վանաձորի 38-ամյա բնակիչը երկաթե ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակի գլխին․ նա մահացել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ 

Загружается новость ... "Лево"
ՔՈԳ, Լոռու մարզային վարչությունների և Գուգարքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց արդյունքում հայտնի է դարձել նաև կասկածվողի ինքնությունը։

«Տարված բացատրական աշխատանքի արդյունքում, օգոստոսի 4-ին, ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին: Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է: Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-