Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը զգացել են Երևանում և Հայաստանի 2 մարզերում

12.08.2020, 10:25
Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը զգացել են Երևանում և Հայաստանի 2 մարզերում
Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը զգացել են Երևանում և Հայաստանի 2 մարզերում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում ՝ 4 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Երևանում ՝ 3-4 բալ: -0-