«Toyota» -ն ընկել է ձորը. կա զոհ և տուժած

10.08.2019, 14:10
Շաբաթ առավոտյան մահվան ելքով ՃՏՊ է գրանցվել Արմավիր-Գյումրի ճանապարհին:
«Toyota» -ն ընկել է ձորը. կա զոհ և տուժած
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ առավոտյան մահվան ելքով ՃՏՊ է գրանցվել Արմավիր-Գյումրի ճանապարհին:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, «911» ծառայությանը պատահարի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 09:37-ին Թալինի ԲԿ-ի հերթապահից:

Պարզվել է, որ ժամը 08:10-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Գերատեսչությունից հայտնում են, որ վարորդը մահացել է տեղում, իսկ ուղևոր Զ.Հ.-ն (ծնված 1969 թ.) տեղափոխվել է հիվանդանոց: -0-