Երևանի գազալցակայաններից մեկում տաքսու մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

26.07.2020, 10:40
Առեղծվածային դեպք Երևանում. գազալցակայանում տաքսու մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Երևանի գազալցակայաններից մեկում տաքսու մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու  դի

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ գազալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:

Կայքի հաղորդմամբ, Ոստիկանները BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերել են Երևանի բնակիչ, 54-ամյա Կամո Մ.-ի դին:

Կայքի տեղեկություններով, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը լիցքավորում է կատարել նշված գազալցակայանում, այնուհետև այնտեղից դուրս գալով, մեքենան կայանվել է և գազալցակայանի աշխատակիցները՝ տեսնելով, որ տևական ժամանակ մեքենան կանգնած է, մոտեցել են ու վարորդին հայտնաբերել են մահացած:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-