Տավուշում դաժան ծեծի ենթարկված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ

20.08.2020, 12:50
Տավուշում դաժան ծեծի ենթարկված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ․ նոր մանրամասներ
Տավուշում դաժան ծեծի ենթարկված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /Նովոստի-Արմեիա/․ Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է բկ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Նա նշել է, որ Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն:

Загружается новость ... "Лево"
«Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 19-ին, Տավուշի 58-ամյա մի բնակիչ, իր հանգիստը խանգարելու պատճառով, դաժան ծեծի է ենթարկել իր 4 և 6 տարեկան թոռներին, ինչից հետո 6-ամյա երեխան հոսպիտալացվել էր, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր։-0-