Տավուշում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԲԿ

21.08.2020, 13:21
Տավուշում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԲԿ-ն նոր տեղեկություններ է հայտնել է տուժած 7 երեխաների մասին
Տավուշում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Загружается новость ... "Лево"

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար»,- հայտնել է Դերձյանը:

Նա նշել է, որ մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

«Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Պարզվել է, որ, նախնանական վարկածով, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել 6-ամյա Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով սկզբում առաջինը, իսկ որոշ ժամանակ անց նաև Նաիրի Ղ-ն տեղափոխվել են հիվանդանոց։ Իսկ 58-ամյա Սամվել Հ-ն ձերբակալվել է թոռներին ծեծի ենթարկվելու կասկածանքով: 

Հավելենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալված պապի մյուս 5 թոռները ևս տեղափոխվել են հիվանդանոց՝ ախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ:-0-