Տավուշում ամբողջությամբ այրվել է Վրաստանից-Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսը
08.09.2018,
11:00
Շաբաթ լույս գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ լույս գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:
Հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում:
Ըստ ԱԻՆ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, բայց Mercedes մակնիշի ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Վարորդը Վրաստանի քաղաքացի Ի.Բաջոլիձեն է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ պայքարել են կրակի տարածման և կանխման դեմ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: -0-