Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը. թիրախավորվել է ծննդատունը. Արցախի ԱԻՊԾ
28.10.2020,
14:54
Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը. թիրախավորվել է ծննդատունը. Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Նախնական տվյալներով թիրախավորվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
Ստեփանակերտում օդային տագնապ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։-0-