427.55
4.27
394.71
0
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը

15:54
06 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։

Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան և նախկին սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։

«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ, այսպես ասած, օրենքով գողի ազգականներից մեկը, ով համարվում է թաղային հեղինակություն, զանգահարել է աճուրդում մեքենան գնած քաղաքացուն և փորձել օգտագործելով իր լծակները՝ նշված ավտոմեքենան հետ վերադարձնել նախկին սեփականատիրոջը, ով համարվում է, այսպես ասած, թաղային հեղինակության ընկերը»,- նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Գևորգյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում, այսպես ասած քրեական հեղինակությունը առաջարկել էր նաև հանդիպել, սակայն մերժում էր ստացել։

«Մեքենայի նախկին սեփականատիրոջ և, այսպես ասած՝ քրեական հեղինակություն հանդիսացող անձի արարքների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ և 223.4-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող տարածք։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող անձը ներկայացել է նախաքննական մարմին։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
19:37
24 Մարտի 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել  ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
18:38
24 Մարտի 2024
Երեք քաղաքացի նռնակով ներխուժել են Երևանի ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)
Քաղաքացիները գործադրել են նռնակը․ ՎԻԴԵՈ