Երևանում մեքենա է այրվել.փրկարարները լվացել են ճանապահը (ՖՈՏՈ)
05.02.2020,
10:33
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 4-ին, ժամը 23։12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում:
«Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հմայակ Մ., ծնված 1988 թ.) շարժիչի հատվածը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:-0-