ՊՆ ավտոմեքենան բախվել է ժայռին. կա 18 տուժած (ՖՈՏՈ)
12.04.2019,
10:41
Նախօրեի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
911 ծառայությունում ստացված ահազանգի համաձայն, ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենա է շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել»,– ասվում է հաղորդման մեջ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի 18 զինծառայողներ հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: -0-