Պայթյուն Դավիթաշենում. տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են

03.08.2017, 00:10
Դավիթաշենում պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյուն Դավիթաշենում. տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մի քանի ժամ առաջ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ի ժամը 20:02 -ի սահմաններում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: -0-