Փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել. 42–ամյա տղամարդը բերման է ենթարկվել
17.04.2019,
13:32
Փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել. 42–ամյա տղամարդը բերման է ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մասիսում 42–ամյա տղամարդը փախցրել է Opel–ն ու վթարի ենթարկվել Երևանում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ապրիլի 16-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում տաքսի ծառայության մի վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, օգտվելով Մասիս քաղաքի Հերացու փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից՝ առևանգել են այն և տարել անհայտ ուղղությամբ:
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1977 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը Երևան քաղաքի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Ժամը 19.05-ին նշված վայրից Տիգրան Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախապատրաստվում են նյութեր:–0–