Opel–ը շրջվել է Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին, 22–ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
30.11.2020,
15:57
Opel–ը շրջվել է Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին, 22–ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է, վարորդը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 11:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արման Գ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Մարտին Մ․-ն (ծնված 1998 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել Սևանի ԲԿ․ Մարտին Մ․-ն մահացել է, իսկ Արման Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։–0–

Загружается новость ... "Лево"