Opel–ը բախվել է պատին, 19–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

19.02.2025, 15:29
Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Opel–ը բախվել է պատին, 19–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 18-ին, ժամը 19-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: