Նույն տան երկու բնակիչներ են սպանվել Բերդ քաղաքում

24.12.2018, 20:44
Սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Նույն տան երկու բնակիչներ են սպանվել Բերդ քաղաքում
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով, 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: -0-