Նորածին է մահացել Իջևանի ԲԿ-ում

15.07.2017, 19:46
Հարուցվել է քրեական գործ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։
Նորածին է մահացել Իջևանի ԲԿ-ում
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Բժշկական կենտրոնից առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը և նորածնի մահվան ու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է հաղորդման մեջ:

Քրեական գործով կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: -0-