Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49–ի

15.03.2019, 12:56
Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49–ի։
Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49–ի
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49–ի։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, ուրբաթ հայտնել է նորզելանդական ոստիկանության հանձնակատար Մայք Բուշը։

«Սարսափելի հրաձգության հետևանքով զոհված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 49–ի»,– ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է NZ Herald թերթի կայքում։

Հանցագործներից մեկն իր գործողությունները նկարահանել է և հեռարձակել ինտերնետում։ Դա Ավստտրալիայի` ուլտրաաջ հայացքներ ունեցող քաղաքացի է։ New Zealand Herald–ը պարզել է, որ սպանությունների նախօրեին հանցագործը հրապարակել է 37–էջանոց մանիֆեստ, որում իր գործողություններն անվանել է ահաբեկչական ակտ։ -0-