585.25
6.47
494.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Նախկին նախարարի ներգրավմամբ ենթադրյալ չարաշահումներով պետությանը շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս է պատճառվել

21:21
18 Օգոստոսի 2020

 ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկված ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են 2008-2009թթ. և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր շուրջ 1 մլրդ 361մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:   

Загружается новость ... "Лево"

«ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008 թվականի ընթացքում N ՍՊ ընկերությունը տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ու նույն նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերությանը՝ վերջինիս սեփականությունը հանդիսացող ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5840քմ մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 3.5հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այնուհետև, տվյալ ժամանակաշրջանում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձը և նախարարության նշված ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտելով օրենսդրության պահանջները, առանց ընկերության կողմից՝ նմանատիպ խոշոր գործարքների համար պարտադիր համարվող գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու, կազմակերպել են հիշյալ անշարժ գույքն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ Կառավարության 31.07.2008թ. և 12.03.2009թ. որոշումներով ուղղակի վաճառքի եղանակով ընկերությանը պատկանող՝ 1.261.017.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված՝ վերոնշյալ անշարժ գույքերն ընդամենը 661.388.800 ՀՀ դրամ գումարով օտարվել են ընկերությանը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 599.628.200 ՀՀ դրամ նյութական վնաս։

Հաղորդագրության համաձայն, միաժամանակ, նույն գործառույթների շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարը, N ՍՊԸ իրավասու աշխատակիցների օժանդակությամբ, 27.12.2008թ. կազմակերպել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով՝  «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ին պատկանող՝ Աղայան փողոցի շենքերից մեկում 51.9 քմ,  Լեոյի փողոցի շենքերից մեկում 38.7 քմ և Ա.Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 49.3 քմ մակերեսներով անշարժ գույքերը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Ապա 20.03.2009թ. և 25.03.2009թ. օտարված գույքերը ձևական առուվաճառքների պայմանագրերով ձեռք են բերվել նախկին նախարարի ընտանիքի անդամների անվամբ: Այսինքն այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակվել են ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 46.651.666 ՀՀ դրամի անշարժ գույքերը:

Նմանատիպ առերևույթ չարաշահումներ կատարվել են նաև 2014-2015թթ. ընթացքում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության մեկ այլ՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի օտարման գործընթացում:

Загружается новость ... "Право"

Մասնավորապես, պարզվել է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձն ու նույն նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտակն կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հասարակական կազմակերպության կողմից գործարար (ներդրումային) ծրագիր չներկայացնելու պայմաններում, խախտելով օրենսդրության և ընկերության կանոնադրության պահանջները, կազմակերպել են նշված ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5493,63 քմ մակերեսով հողամասը հասարակական այդ կազմակերպությանն օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 04.09.2014թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով ԲԲԸ-ին պատկանող՝ 325.086.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 45.882.797 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՀԿ-ին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 279.203.203 ՀՀ դրամի նյութական վնաս։

«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նակին նախարարն ու «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտակն կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, օրենսդրության խախտման նույնպիսի պայմաններում կազմակերպել են ք.Երևան Ահարոնյան փողոցի, այլ հասցեում գտնվող 7556,2 քմ մակերեսով հողամսը և 1452,2 քմ մակերեսով թիվ 3 լաբորատորիայի շենքը NN ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 17.09.2015թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով 562.702.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 127.048.351 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՍՊ ընկերությանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 435.653.649 ՀՀ դրամի նյութական վնաս»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և դրան օժանդակելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:04
24 Հոկտեմբերի 2020
Երևանում տղամարդն ընկել է Հրազդան գետը․ նրա օգնության ձայները լսել են անցորդները
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվում
12:54
22 Հոկտեմբերի 2020
Հայտնի է Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում բռնկված հրդեհի պատճառը
Հայտնի է Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում բռնկված հրդեհի պատճառը
10:19
22 Հոկտեմբերի 2020
Երևանում հրդեհ է բռնկվել խոշոր սուպերմարկետների ցանցի ֆուդ կորտի տանիքում
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ
10:44
18 Հոկտեմբերի 2020
Հրդեհ՝ Երևանի Հալաբյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ․ ՖՈՏՈ
20:18
11 Հոկտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel–ն ու KIA–ն, կա տուժած
Խոշոր ավտովթար Երևանում.  բախվել են Opel–ն ու KIA–ն, վերջինս կողաշրջվել է, կա տուժած
19:08
09 Հոկտեմբերի 2020
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
17:35
09 Հոկտեմբերի 2020
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց (ՎԻԴԵՈ)
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց. ՎԻԴԵՈ
11:35
09 Հոկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
09:20
09 Հոկտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
21:57
07 Հոկտեմբերի 2020
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
12:43
07 Հոկտեմբերի 2020
Ապարան-Հարթավան ավտոճանապարհի բախվել են «Mercedes»-ը և «Porsche Cayenne»-ը․ կա զոհ (ՖՈՏՈ)
Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա վիրավոր և զոհ. ՖՈՏՈ
00:51
06 Հոկտեմբերի 2020
Շիրակի մարզի Աշոցք գյուղից ոչ հեռու երկրաշարժ է տեղի ունեցել
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Լոռու մարզի 3 գյուղերում