«Նաիրիտ» քիմգործարանն է այրվում (ՎԻԴԵՈ «Նովոստի–Արմենիա»–ից)

28.08.2017, 15:01
«Նաիրիտ» քիմիական գործարանում բռնկված հրդեհը շարունակվում է։
«Նաիրիտ» քիմգործարանն է այրվում (ՎԻԴԵՈ «Նովոստի–Արմենիա»–ից)
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նաիրիտ» քիմիական գործարանում բռնկված հրդեհը շարունակվում է։

Կրակի լեզուները և ծուխը պատել է մերձակայքը և տեսանելի է մայրաքաղաքի բազմաթիվ վայրերից։

ԱԻՆ–ի փոխանցմամբ, «Նաիրիտ»–ում հրդեհի մասին ահազանգը ստացվել է 13։10–ին։ Հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։

Загружается новость ... "Право"

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ գործարանի տարածքից այրման արգասիքներն ընկնում են երկու կիլոմետր շառավղով հեռավորության վրա։
Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։

«Նաիրիտ» գործարանը պարապուրդի մեջ է 2010 թվականից։ Գրեթե վեց տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը քիմհսկայի նախկին աշխատողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան ասել է, որ գործարանը կվերագործարկվի, երբ ներդրող հայտնվի։ -0-