Mercedes-ի վարորդը մահացել է Կապանում տեղի ունեցած ՃՏՊ-ում
19.08.2017,
13:58
Գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Կապան քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ:
Ըստ ԱԻՆ մամուլի հաղորդագրության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz E-320» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին հարակից պատին:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը` 1992 թ. ծնված Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, սակայն հիվանդանոցում մահացել է: -0-