«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում

16.07.2020, 12:33
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում է ՀՀ Աին մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

«Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։