553.13
6.61
488.5
-5
Եղանակը Երևանում
Հայ

Մանրամասներ Գավառի աղմկահարույց սպանությունից. կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

16:35
29 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում: Այս մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, ՔԿ-ից հայտնում են, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

«Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով»,- նշվում է հայտարարության մեջ: 

2020թ. ապրիլի 28-ին «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

«Պարզվել է նաև, որ Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի»,- նշվում է հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, դեպքերի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով:

Բացի այդ,  2020թ. ապրիլի 28-ին` ժամը 17։00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ սպանվել են Գավառ քաղաքի բնակիչ Զ. Պարոնիկյանը և Նորատուս գյուղի բնակիչ Վ. Ավետիսյանը, վնասվածքներ են ստացել նաև Նորատուս գյուղի բնակիչներ՝ Հ. Հակոբյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը, Ս. Մելոյանը, Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը: 

«Վ. Ավետիսյանի և Զ. Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը»,- հաղորդվում է հայտարարության մեջ:

 

Գերատեսչության հաղորդմամբ, դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

«2020թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու մասին»,- նշում են գերատեսչությունից:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներից կազմված  քննչական խմբին:

Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

«Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով  այս պահի դրությամբ ձերբակալվել է   5 անձ»,- նշում են ՔԿ-ից:   

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական  տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ինչպես իր հերթին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ԶԼՄ-ներում շրջանավող լուրն այն մասին, որ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպում մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը:

«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»,- նշել է խոսնակն իր Facebook-յան էջում: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
02 Դեկտեմբերի 2021
Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է (ՎԻԴԵՈ)
Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է.ՎԻԴԵՈ
14:46
02 Դեկտեմբերի 2021
Երևանում մարդատար «Գազել» է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ
Երևանում մարդատար «Գազել» է վթարի ենթարկվել․ կան վիրավորներ
12:32
02 Դեկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․Ford-ը հայտնվել է արգելապատնեշի վրա, կա վիրավոր
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․Ford-ը հայտնվել է արգելապատնեշի վրա, կա վիրավոր
19:26
01 Դեկտեմբերի 2021
Արարատի մարզի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
Արարատի մարզի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. նա որոնվում էր որպես անհետ կորած
11:43
01 Դեկտեմբերի 2021
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը Tiktok–ով պահանջել է 12 և 10 տարեկան երեխաներից կատարել սեռական բնազդը գրգռող գործողություններ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
32–ամյա տղամարդը Tiktok–ով պահանջել է 12 և 10 տարեկան երեխաներից կատարել սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ
10:39
01 Դեկտեմբերի 2021
Արտակարգ պատահար Երևանում.մեքենան ընկել է շինհրապարակի փոսը, ներսում 5–ամյա երեխա է արգելափակվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում.մեքենան ընկել է շինհրապարակի փոսը, ներսում 5–ամյա երեխա է արգելափակվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:22
01 Դեկտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 2,5 տարեկան երեխա է մահացել. ԲԿ–ն հանդես է եկել պարզաբանմամբ
10:59
30 Նոյեմբերի 2021
Երևանում 15–ամյա երիտասարդը դանակահարել է նախկին փեսային
Երևանում 15–ամյա երիտասարդը դանակահարել է նախկին փեսային
20:00
29 Նոյեմբերի 2021
Շիրակի մարզում կամուրջ է փլուզվել
Շիրակի մարզում կամուրջ է փլուզվել, երթևեկությունը դարձել է միակղմանի
19:28
27 Նոյեմբերի 2021
Հայաստանում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» և հանցավոր հեղինակություններ (ՎԻԴԵՈ)
Հայաստանում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ «օրենքով գողեր» և հանցավոր հեղինակություններ.ՎԻԴԵՈ
18:14
26 Նոյեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բակերից մեկում հայտնաբերվել է աթոռին նստած տղամարդու դի` գլխի մասում հրազենային վնասվածքով
Սարսափելի դեպք Երևանում. բակերից մեկում հայտնաբերվել է աթոռին նստած տղամարդու դի` գլխի մասում հրազենային վնասվածքով
13:53
26 Նոյեմբերի 2021
Եղվարդում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota–ն ու ՎԱԶ–ը. բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են
Եղվարդում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան, Toyota–ն ու ՎԱԶ–ը. բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են