List.am-ով ծանոթացել և 660 000 դրամ է փոխանցել. ՌԴ քաղաքացուն փորձել են խաբել Երևանում

07.11.2022, 20:55
List.am-ով ծանոթացել և 660 000 դրամ է փոխանցել. ՌԴ քաղաքացուն փորձել են խաբել Երևանում
List.am-ով ծանոթացել և 660 000 դրամ է փոխանցել. ՌԴ քաղաքացուն փորձել են խաբել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է բաժին:

Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-