Lexus-ի ու Chrysler–ի վարորդները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում դրիֆտ են կազմակերպել ու բերման ենթարկվել ոստիկանություն

21.01.2020, 16:13

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Դրիֆտի հերթական դեպքն է բացահայտվել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23.50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել: Նրանք եկեղեցու բակից, մեքենաներով հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:–0–