Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք

30.01.2023, 22:02
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-