Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում․ այրվում է 7-8 բնակարան (ՖՈՏՈ)

24.09.2020, 21:56
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել  երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում․ այրվում է մոտ 500-600 քմ տարածք․ ՖՈՏՈ
Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում․ այրվում է 7-8 բնակարան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"
Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 - рис.1

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի մեկ ջրատար։

«Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 - рис.2

Լուսավորության ապահովման նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը։-0-