Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է
23.05.2019,
13:42
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2–ի վիճակը ծանր է:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 և Hyundai Azera մակնիշների ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, Արարատի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից երկուսը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։–0–